ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Իրանը սպասում է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքներին, նախքան Վաշինգտոնի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր կնքելը։
Մենք շարունակելու ենք ասել, որ «աշխարհը հինգից մեծ է» այն հասարակությունում, որտեղ իրավունքը գերակշռում է ուժեղների նկատմամբ, այլ ոչ թե ուժեղները՝ իրավունքի նկատմամբ։ Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։
Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը ցույց է տալիս, որ այս երկրները կարող են համատեղ աշխատել հարևան տարածաշրջաններում խաղաղության և կայունության առաջխաղացման համար: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Անկարան նպատակ ունեն նվազեցնել Սև ծովում լարվածության սրման ռիսկերը, ապահովել նավարկության անվտանգությունը և Սև ծովը դարձնել համագործակցության, այլ ոչ թե խնդիրների աղբյուր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Իրանը «ահաբեկչության թիվ մեկ հովանավոր» է անվանել և հայտարարել, որ Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջիկա ելույթի ժամանակ մտադիր է խոսել Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի մասին և պաշտպանել իսրայելցի զինծառայողների գործողությունները, գրում է The Times of Israel.
Սնդիկը (Hg) պատկանում է առաջին դասի վտանգավորության թունավոր նյութերի շարքին, որի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա անդառնալի հետևանքներ է թողնում։ Օրգանիզմ թափանցելով շնչառական ուղիներով կամ խմելու ջրի միջոցով՝ այն առաջացնում է քրոնիկ թունավորում (մերկուրիզմ)։ Սնդիկի բացառիկ թունավորության պատճառով միջազգային հանրությունը որդեգրել է դրա կիրառումն ու շրջանառությունը խստագույնս սահմանափակելու քաղաքականություն։ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2017 թվականին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, իսկ 2022 թվականին ընդունել «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի հետ կապված նավերը և ամերիկյան նավթային մատակարարումները բազմիցս դարձել են ուկրաինական հարձակումների թիրախ, և կոչ է արել զինադադար հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերելքի շրջան է ապրում, և երկիրն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ։
Համաշխարհային բանկը Ուկրաինային է փոխանցել 841 միլիոն դոլար, որը հատկացվել է Կանադայի կառավարության երաշխիքների ներքո։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։
Նա Բուլղարիայում Պորտուգալիայի դեսպանն էր 2020 թվականի դեկտեմբերից։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Թրամփը կնոջ հետ ժամանել է ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկմանը ելույթ ունենալու համար։
Firebird ընկերությունը, որի հիմնադիրները հայկական ծագում ունեն, ընդգծել է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Հրազդան քաղաքի համալիրը շուտով կդառնա տարածաշրջանի խոշորագույն հաշվողական կլաստերը և կընդգրկվի Եվրոպայի խոշորագույնների շարքում:
Նախարարը նաև սպառնացել է ոչնչացնել շենքեր, այդ թվում՝ բնակելի։ Նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ հետախուզական տվյալների մասին է խոսքը:
Պետքարտուղարին հարցրել են Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հետ շփվելու պատրաստակամության մասին։
Ֆորումը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին և կրում է «Նոր մարտահրավերներ գլոբալ անվտանգության ճարտարապետության մեջ և ահաբեկչության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության մեխանիզմների ձևավորում» խորագիրը:
Մարտական գործողությունները պետք է դադարեցվեն։ Մարդասիրական օգնությունը պետք է տեղ հասնի, իսկ նավագնացությունը պետք է լիովին վերականգնվի՝ միջազգային իրավունքի համաձայն։
Բոճորիշվիլիի խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն ավելի կարևոր են դառնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար՝ ստեղծելով նոր հնարավորություններ Վրաստանի համար։
Արդեն իսկ տեղի են ունեցել բանակցություններ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահների միջև։
Ուղղումներին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ է եղել 13-ը, ևս հինգը ձեռնպահ է մնացել։
Խոսնակը նշել է, որ վերջին սահմանափակումների լույսի ներքո ավիացիոն իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում և ծրագրեր մշակում՝ ապահովելու թռիչքների անխափան շարունակականությունը։
Ռուբիոն նշել է, որ ստեղծված իրավիճակում սա առավել նախընտրելի արդյունքն է Վաշինգտոնի համար, սակայն դրա համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։
Ֆրանսիայի կառավարությունը երեքշաբթի օրը կներկայացնի վառելիքի գնաճից տուժած քաղաքացիների աջակցության նոր ծրագիրը, հայտնում է «Le Figaro»-ն։
Նա «խաբեբաներ և դավաճաններ» է անվանել բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Միացյալ Նահանգներում զինամթերքի պակաս կա։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տվյալներով՝ Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիան արդեն 18 տարի Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։
Նշվում է, որ համապատասխան տեղեկատվությունը Վաշինգտոնին է փոխանցվել միջնորդների միջոցով։ Իր ուղերձում Թեհրանը կոչ է արել վերսկսել բանակցությունները՝ երկու երկրների միջև հակամարտությունը մշտապես դադարեցնելու նպատակով։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) պարետային ժամ է սահմանել Էստոնիայի հետ սահմանամերձ Լենինգրադի մարզի Կինգիսեպի և Սլանցիի շրջաններում։ Տեղաշարժի տարբեր արգելքներ նախատեսող սահմանափակումները գործելու են մինչև սեպտեմբերի 26-ը։ ԱԴԾ-ից հայտնել են, որ այս միջոցառումներն անհրաժեշտ են սահմանախախտումներն ու ապօրինի միգրացիան կանխելու, ինչպես նաև Չուդ լճի «ջրային կենսաբանական ռեսուրսները» պաշտպանելու համար։