Բաժիններ՝

Մադրիդը ցանկանում է 2025 թվականին մինչև 1 մլրդ եվրոյի հասցնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Իսպանիայի իշխանությունները մտադիր են պահպանել ռազմական հանդերձանքի համար Կիևին տրամադրված միջոցների ծավալները՝ տարեվերջին ֆինանսավորման գումարը հասցնելով ՝  մինչև 1 միլիարդ եվրոյի:

Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:

«Անցյալ տարի դա 1 միլիարդ եվրո էր ռազմական հանդերձանքի համար, իսկ այս տարի մեր հանձնառությունն է հասնել առնվազն այդ թվին», – ասել է դիվանագետը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում: 

Նա նաև նշել է, որ Մադրիդն արդեն 100 միլիոն եվրո է հատկացրել Կիևին մարդասիրական օգնության համար:

Նոյեմբերի 18-ին Մադրիդում կկայանա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս