Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ԱՄՆ այցից առաջ գրավոր նամակ է ստացել Իրանի նախագահից

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ ալ-Սաուդը ԱՄՆ կատարելիք այցից և նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպումից առաջ նամակ է ստացել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանից։

Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալությունը (SPA)։Գրավոր ուղերձը ստացել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարար արքայազն Աբդալազիզ բին Սաուդ բին Նաիֆը նախարարության իր գրասենյակում Իրանի Հաջի և ուխտագնացության կազմակերպության ղեկավար դոկտոր Ալի Ռեզա Ռաշիդիանի հետ հանդիպման ժամանակ։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։

Գործակալությունը, սակայն, չի բացահայտել նամակի բովանդակությունը։Սաուդյան Արաբիայի թագավորական գրասենյակը հայտնել է, որ թագաժառանգը նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ  նոյեմբերի 18-ին նախատեսված է հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թագաժառանգի այցից առաջ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պլանավորում է Սաուդյան Արաբիային մատակարարել հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս