Զելենսկին հանդիպումներ կունենա Թուրքիայում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 18-ին Իսպանիայում ունեցած հանդիպումներից հետո արած հայտարարություններում նշել է, որ նոյեմբերի 19-ին հանդիպումներ է ունենալու Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մենք պատրաստվում ենք վերակենդանացնել բանակցությունները և զարգացրել ենք լուծումներ, որոնք պետք է ներկայացնենք մեր գործընկերներին: Պատերազմի ավարտը մոտեցնելու համար ամեն հնարավոր բան անելն Ուկրաինայի ամենամեծ առաջնահերթությունն է»,- ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները խաղաղության շուրջ Թուրքիայում բանակցել են ընթացիկ տարվա հուլիսի 23-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930