Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել 2026 թվականին

Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա 2026 թվականին։ Այս մասին Ժնևում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:«Սա պատմական տարի է. 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվեց, և մենք մոտ ենք խաղաղության ձևակերպմանը:

Վաշինգտոնում օգոստոսյան գագաթնաժողովը թույլ տվեց հաստատել երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, բոլոր երկրների համատեղ ցանկությունը՝ շրջել էջը և տարածաշրջանային զարգացման նոր գլուխ սկսել: Մենք վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագիրը: Հաջորդ տարին նույնպես կարևոր է. մենք հույս ունենք պաշտոնականացնել խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ», – պաշտոնյայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարը Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ներկայում գտնվում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն փուլում։

Տեսանյութեր

Լրահոս