Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև

Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում և այլ կարևոր միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակներում, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Բաքվում անցկացված «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:

Նա կարևորել է նաև միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների մասնակցությամբ մշակութային ժառանգության վերականգնման և պաշտպանության գործընթացի մեկնարկը:

«Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է: Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում: Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է հարգանքի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031