Բաժիններ՝

Թրամփը վառել է Սուրբ Ծննդյան եղևնու լույսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիան ներկա են գտնվել Սպիտակ տանը Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը վառելու ավանդական արարողությանը: Այս մասին հաղորդում է Fox News-ը։

«Մելանիան և ես շատ ուրախ ենք այսօր երեկոյան այստեղ գտնվող բոլորին և ամբողջ երկրի բոլոր ամերիկացիներին մաղեթել ուրախ Սուրբ Ծննդյան տոներ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Այս արարողությունը անցկացվում է ավելի քան մեկ դար, առաջին անգամ տեղի է ունեցել 1923 թվականին նախագահ Քալվին Քուլիջի օրոք։ Այս տարվա տոնածառը, ըստ որոշ տեղեկությունների, բերվել է Վիրջինիայի Ջորջ Վաշինգտոն-Ջեֆերսոնի անվան ազգային անտառից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031