Բաժիններ՝

Թրամփը հույս է հայտնել, որ կկարողանա վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար և կարծում է, որ կկարողանա դրան հասնել։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը վառելու արարողության ժամանակ, որի տեսանյութը տարածել է New York Post-ը։

«Մենք խաղաղություն ենք հաստատում ամբողջ աշխարհում։ Մենք աննախադեպ մակարդակով հակամարտություններ ենք լուծում՝ ութ հակամարտություն։ Ձգտում ենք ևս մեկի (խմբ.՝ լուծմանը)՝ Ռուսաստանի և Ուկրաինայի, եթե դա հնարավոր է։ Կարծում եմ՝ ի վերջո կհասնենք դրան…. Մենք պետք է այն դադարեցնենք։ Մենք դրա վրա շատ լարված ենք աշխատում», – ասել է Թրամփը։

Նախագահը հայտարարել է, որ իր երկիրն այժմ անվտանգ է և բնակչությունը կարող է հանգիստ նշել Սուրբ Ծնունդն ու Ամանորը: 

«Որպես ազգ մենք կարող ենք շնորհակալ լինել շատ բաների համար։ Այս տոների շրջանում մեր սահմանն անվտանգ է, մեր ոգին վերածնվում է. ամենաանվտանգ սահմանն է մեր երկրի պատմության մեջ։ Յոթ ամիս է՝ ոչ ոք անօրինական կերպով չի անցել մեր երկիր», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ զինծառայողներին, այդ թվում՝ Ազգային գվարդիայի «քաջարի հերոսներին», որոնք ապահովում են խաղաղությունն ու կարգուկանոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս