Պուտինի և Մոդիի բանակցություններն ավարտվեցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև բանակցություններն ավարտվել են երկու ժամից ավելի տևած հանդիպումից հետո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։
Պուտինը հինգշաբթի օրը ժամանել է Հնդկաստան երկօրյա պետական այցով։ Ուրբաթ օրը Դելիի Հայդարաբադ պալատում տեղի են ունեցել ռուս-հնդկական բարձր մակարդակի բանակցություններ։
Բանակցություններից հետո առաջնորդները, ինչպես սպասվում է, հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։
