Բաժիններ՝

Մայամիում ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ում տեղի է ունեցել Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև հանդիպում՝ Ուկրաինայում խաղաղության շուրջ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական լրատվամիջոցները։ 

Պատվիրակության աղբյուրները «Суспільне» հրատարակությանը հայտնել են, որ Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպումն ավարտվել է։ Ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցել են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը։ 

Ավելի վաղ նրանց՝ ԱՄՆ մեկնելու մասին հայտնել էր նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նոյեմբերին Միացյալ Նահանգները ներկայացրել է իր 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։

Վաշինգտոնը և Կիևը խորհրդակցությունների երկու փուլ են անցկացրել՝ նոյեմբերի 23-ին Ժնևում և նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում՝ Ուկրաինայի համար ավելի ընդունելի ձևակերպման շուրջ համաձայնության գալու համար։

Դեկտեմբերի 2-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ դեռևս չկան փոխզիջումային տարբերակներ. որոշ հարցեր Մոսկվայի համար ընդունելի են եղել, որոշ հարցեր քննադատության են արժանացել:

Ամերիկյան ծրագրում անընդունելի կետեր կան նաև Կիևի համար, մասնավորապես՝ տարածքային զիջումների, ուկրաինական բանակի թվաքանակի կրճատման և ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարի հետ կապված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս