Բաժիններ՝

Միացյալ Նահանգներն արգելել է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր

Միացյալ Նահանգներն արգելել է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգներ մուտքի լիակատար արգելք է սահմանել ևս յոթ պետությունների քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Արգելքը սահմանվել է Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի և Սիրիայի քաղաքացիների համար։ Հրամանագիրը նաև նախատեսում է ԱՄՆ մուտքի արգելք և սահմանափակումներ «այն անձանց համար, ովքեր ճանապարհորդում են Պաղեստինի ինքնավարության փաստաթղթերով»։ Մուտքի լիակատար արգելք է սահմանվել նաև Լաոսի և Սիեռա Լեոնեի քաղաքացիների համար, որոնց նկատմամբ նախկինում գործում էին մասնակի սահմանափակումներ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թրամփն ուժի մեջ է թողել ԱՄՆ մուտքի արգելքն Աֆղանստանի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Մյանմայի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի քաղաքացիների համար։

Բացի այդ, mուտքի մասնակի սահմանափակումներ են կիրառվում Անգոլայի, Անտիգուա և Բարբուդայի, Բենինի, Կոտ դ’Իվուարի, Դոմինիկայի, Գաբոնի, Գամբիայի, Մալավիի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Տոնգայի Թագավորության, Զամբիայի և Զիմբաբվեի քաղաքացիների համար։

Սահմանափակումները մասամբ մեղմացվել են Թուրքմենստանի նկատմամբ, այժմ Միացյալ Նահանգներն այդ երկրի քաղաքացիների համար մուտքը թույլատրում է ոչ ներգաղթային այցագրերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031