Կրեմլում բացահայտել են ակնկալիքներն ԱՄՆ-ից

Կրեմլը սպասում է, որ Միացյալ Նահանգները կներկայացնի եվրոպական երկրների և Ուկրաինայի հետ հակամարտությունների կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքները: Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք, որ պատրաստ լինելուն պես, մեր ամերիկացի գործընկերները մեզ կտեղեկացնեն ուկրաինացիների և եվրոպացիների հետ իրենց աշխատանքի արդյունքների մասին»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Դեկտեմբերի 15-ին Բեռլինում ավարտվեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031