Բաժիններ՝

ԱՄՆ-ն ներկայացրել է Ֆինլանդիայի համար ստեղծված առաջին F-35A կործանիչը

ԱՄՆ-ի Տեխասի նահանգում դեկտեմբերի 16-ին ներկայացվել է Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի համար ստեղծված առաջին Lockheed Martin F-35A Lightning II բազմանպատակային կործանիչը։

«F-35 կործանիչները կամրապնդեն ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի պաշտպանական կարողությունները»,-հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հականենը։

F-35-ը Ֆինլանդիայում կարող է օգտագործվել տարբեր առաջադրանքների համար։

Ֆինլանդիան ԱՄՆ-ին պատվիրել է ընդամենը 64 կործանիչ, որոնք հաջորդ տարի կփոխարինեն ներկայում սպառազինության մեջ գտնվող McDonnell Douglas F/A-18 Hornets ինքնաթիռներին։ Գործարքի արժեքը պայմանագրի կնքման պահին գնահատվել է 10 միլիարդ եվրո, մատակարարումները նախատեսվում է ավարտել 2030 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031