Իրանի իշխանությունները ազատ են արձակել Ռուսաստանի քաղաքացու՝ արտգործնախարարի Մոսկվա կատարած այցի ֆոնին
Իրանը համաներում է շնորհել 2024 թվականին Իսլամական Հանրապետությունում կալանավորված և ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քաղաքացու։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
Հաղորդվում է, որ տղամարդը ազատ է արձակվել անցյալ շաբաթավերջին։ Նա համաներում է ստացել պատժի մի մասը կրելուց հետո։
Իրանական բանտից ռուսաստանցու ազատ արձակման մասին լուրը տարածվեց Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի՝ Ռուսաստան այցի ընթացքում։
Դեկտեմբերի 16-ին Արաղչին հանդիպել է Պետդումայի պատգամավորների հետ, իսկ դեկտեմբերի 17-ին նախատեսված է հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկված թեմաների թվում էին երկկողմ համագործակցությունը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
