Բաժիններ՝

ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակին արժանացավ Ուսման Դեմբելեն

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը: ՖԻՖԱ-ի տարվա լավագույն դարպասապահի մրցանակները ստացան Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմից Ջանլուիջի Դոննարումման ու Անգլիայի կանանց ընտրանու դարպասապահ Հանա Համպտոնը:

Կանանց ֆուտբոլում լավագույն գոլի` Մարթայի անվան մրցանակին արժանացավ Լիզբետ Օվալեն:2025 թվականի ՖԻՖԱ-ի Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակին արժանացավ Սանտիագո Մոնտիելը:

Կանանց ֆուտբոլում լավագույն մարզչի կոչմանն արժանացավ Անգլիայի հավաքականի մարզիչ Սարինա Վիգմանը, իսկ տղամարդկանցը` ՊՍԺ-ի իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն:

Կանանց «The Best» մրցանակին արժանացավ Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի ու «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին:

Տղամարդկանց պայքարում լավագույնի կոչմանն արժանացավ Ֆրանսիայի ազգային հավաքականից ու ՊՍԺ-ից Ուսման Դեմբելեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս