ԱՄՆ-ն փորձում է համոզել ԵՄ-ին հրաժարվել ռուսական ակտիվների օգտագործումից. լրատվամիջոցներ
Սպիտակ տունը փորձում է ստիպել Եվրոպային հրաժարվել Ուկրաինային վարկեր տրամադրելու համար ռուսական ակտիվների օգտագործումից: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ճնշում են գործադրում եվրոպական կառավարությունների վրա՝ հրաժարվելու ռուսական ակտիվները Ուկրաինային ֆինանսավորելու համար օգտագործելու իրենց ծրագրից»,- նշվում է հրատարակման մեջ։
Այնուամենայնիվ, Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հերքել է այս հաղորդագրությունները և կոչ արել մարդկանց լուրջ չընդունել անանուն աղբյուրների կողմից առաջ քաշված գաղափարները։
