Թրամփին հիշեցրել են Թայվանի պատկանելության մասին

Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է։ Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը:

Նշվում է, որ դիվանագետը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որում նշվում էր, որ Պեկինի կողմից ուժի կիրառումը կզայրացնի Վաշինգտոնին։ Մաո Նինը վերահաստատել է կղզու պատկանելությունը՝ հավելելով, որ Թայվանի հարցը «չի հանդուրժում արտաքին միջամտություն»։

«Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է»,- ասել է Մաո Նինը։

Տեսանյութեր

Լրահոս