Հալեպում հրադադար է հաստատվել. Սիրիայի պաշտպանության նախարարություն
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպում հրադադար է հաստատվում։ Այս մասին հաղորդում է նախարարության Telegram– ալիքը։
Հրադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 3:00-ին (Երևանի ժամանակով ժամը 4:00-ին)։
Նշվում է, որ որոշումը կայացվել է քաղաքում իրավիճակը լիցքաթափելու համար։
Հիշեցնենք` հունվարի 6–ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել:
Բախումները սաստկացել են հունվարի 8–ին։
