Քիչ անց Խամենեին հանդես կգա ճառով

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քիչ անց երկրի պետական հեռուստատեսության եթերում հանդես կգա հատուկ ուղերձով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ պետական հեռուստաընկերության լուրերի թողարկումը վկայակոչելով։

«Խամենեիի ելույթը նվիրված կլինի վերջին օրերին ահաբեկչական հարձակումներին»,- հաղորդել է Իրանի հեռուստատեսությունը։ Դրան զուգահեռ համացանցի ազատության սահմանափակումների մոնիտորինգով զբաղվող Netblocks կազմակերպության տվյալներով Իրանն ավելի քան 12 ժամ է, ինչ անջատված է ինտերնետից։ Netblocks-ի տվյալներով՝ իրանական իշխանությունները համացանցը անջատել են հինգշաբթի երեկոյան՝ թափ հավաքող բողոքի ակցիաների ֆոնին։ Կառույցի տվյալներով ուրբաթ վաղ առավոտյան համացանցը երկրի տարածքում շարունակում էր անջատված մնալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031