Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Լատինական Ամերիկայի թմրակարտելներին հարվածներ կհասցնի ցամաքում

ԱՄՆ-ն պլանավորում է ցամաքային գործողություններ սկսել լատինամերիկյան թմրակարտելների դեմ։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք դադարեցրել ենք ծովով (ԱՄՆ) թմրանյութերի մաքսանենգության 97%-ը և այժմ պատրաստվում ենք սկսել կարտելներին հարվածներ հասցնել ցամաքում», – ասել է նա։

Միացյալ Նահանգների ղեկավարը չի նշել, թե որ երկրների տարածքին կարող են հասցվել հարվածները:

Վաշինգտոնը վերջին ամիսներին տասնյակ հարվածներ է հասցրել Կարիբյան ավազանում գտնվող նավերի, որոնք, ենթադրաբար, թմրանյութեր էին տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Այդ հարվածների հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս