Հունվարի 13-ին Թրամփը զգուշացրել էր, որ իրանցի պաշտոնյաները «մեծ գին կվճարեն» ցանկացած բռնության համար, և խոստացել է Իրանցի քաղաքացիներին, որ «օգնությունը ճանապարհին է»։
Թրամփը ցույցերի ընթացքում բազմիցս հայտարարել էր, որ իրանցի ցուցարարների զանգվածային սպանությունների դեպքում ԱՄՆ-ն կմիջամտի։ Նա չէր բացառել ռազմական միջամտության տարբերակը։
Իսրայելի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ նախկին ԱԳ նախարար Պոմպեոն հայտարարել են, որ «Մոսադի» (Իսրայելի քաղաքական հետախուզություն-խմբ.) ներկայացուցիչները գտնվում են Իրանի փողոցներում:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԹՐԻՓՓ նախագծին Թուրքիայի կամ Ռուսաստանի ներգրավման հարց չեն քննարկել։ Այս մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է այսօր՝ հունվարի 14-ին, Վաշինգտոնում՝ ՀՀ դեսպանության շենքում, կազմակերպված հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոսելով նախորդ օրը Վաշինգտոնում իր և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացատրել է՝ ինչո՞ւ է TRIPP ընկերության բաժնեմասերի ընդամենը 26 տոկոսը Հայաստանինը լինելու, իսկ մեծ մասը՝ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին է պատկանելու։
ԹՐԻՓՓ-ի փաստաթուղթը շահեկան է, համաձայնեցված է միայն այն, ինչ ձևակերպված է․ Միրզոյան
#ՀԻՄԱ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ՝ ԱՄՆ-ԻՑ. #ՈՒՂԻՂ
Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
«Աշխարհը վտանգավոր նոր դարաշրջան էր մտնում Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց շատ առաջ։ Սակայն նրա երկրորդ ժամկետում ռիսկերը գնալով ավելի են շատանում, քան նվազում»,- այս մասին տարեսկզբի՝ «Տասը հակամարտություններ, որոնք պետք է դիտարկել 2026 թվականին» վերտառությամբ հաշվետվությունում արձանագրում է Միջազգային ճգնաժամային խումբը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է։
Եվրոպական վիճակագրական գործակալության՝ Եվրոստատի կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ, ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության տակ հաշվառված են Ուկրաինայից արտագաղթած 4.3 միլիոն ոչ ԵՄ քաղաքացիներ։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է։
Ռուսաստանի հիմնական հացահատիկային մշակաբույսերի արտահանումը նվազել է 17.6 տոկոսով, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանի հացահատիկային միությանը (ՌՀՄ):
Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը դուրս մղելով քաղաքական օրակարգից՝ Հայաստանի գործող իշխանություններն ուղղակիորեն մասնակցում են նոր ցեղասպանության նախնական փուլին։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության և 1990 թ. Բաքվի հայկական ջարդերի 36-րդ տարելիցի թեմայի շուրջ։
Թուրքիան 2025-ին ռազմարդյունաբերության ոլորտում մի շարք ծրագրեր հաջողությամբ ավարտին է հասցրել և այդ տարվա գործընթացների մեջ հատկապես առանձնանում է Անկարայում տեղի ունեցած բարձր մակարդակի բանակցությունները Ճապոնիայի հետ, որի համար Թուրքիա էր մեկնել Ճապոնիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը:
Ըստ ամերիկացի քաղաքագետ Ջին Շարփի (Gene Sharp, 1928-2018թթ.)՝ քաղաքական իշխանության լեգիտիմությունը կախված է ոչ թե բռնությունից, այլ ժողովրդի հնազանդությունից և համաձայնությունից։ Եվ քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած նորանկախ պետություններում ժողովրդի համաձայնության, այսինքն՝ իշխանության լեգիտիմության, հիմնական աղբյուրներից է նաև Ռուսաստանի հետ տնտեսական, ռազմական և մշակութային կապերի ամբողջությունը, ուստի արտաքին գունավոր էքսպանսիայի թիրախը նախևառաջ այդ կապերի ապալեգիտիմացումն է՝ որպես ազգային իշխանությունների խարխլման արդյունավետ գործիք։
Գրենլանդիան չի դառնա Միացյալ Նահանգների մաս, չի պատկանի ԱՄՆ-ին և չի կառավարվի Վաշինգտոնի կողմից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանում ցուցարարներին շարունակել ցույցերը և «գրավել կառավարությունը»։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները հաստատել են պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի հրաժարականը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի խորհրդարանը։
Ֆրանսիական լեգենդար Լուվրի թանգարանը կկրկնապատկի տոմսերի գները որոշ երկրների քաղաքացիների համար։ Այս մասին հաղորդում է տեղական France24 հրատարակությունը:
Դոնալդ Թրամփը 2025 թ. հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո հայտարարել էր, որ իր երդմնակալությունից առաջ մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր
ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգության ծառայության դեմ գաղտնի զենքի օգտագործման մասին հաղորդագրությունները կարող են ապատեղեկատվություն լինել։ Այս մասին հայտնի է դարձել «Известия» թերթին:
Այաչոյի դատախազ Նիկոլա Սեպտը նախնական հետաքննություն է սկսել՝ գործը որակելով որպես «կազմակերպված խմբի կողմից իրականացված սպանություն»։ Հետաքննությունը համատեղ վարում են ոստիկանությունն ու ժանդարմերիան։
Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են, դրանց աշխարհագրությունը գնալով ավելի ընդգրկուն է դառնում, ակցիաներին մասնակցող մարդկանց թիվն էլ ավելանում է։
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ, հաղորդել է «Reuters»-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի:
ԵԱՏՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրոյական դրույքաչափը կգործի մինչև 2028 թ. փետրվարի 29:
Ալ Ղասի Մեհրը նաև հայտնել է, որ «Թեհրանի նահանգի շրջաններից մեկում զոհերի մեծ մասը դանակահարության վերքեր է ստացել թիկունքին և կողքին»:
Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը նման հարցերում ունի «պարզորոշ և հաստատուն դիրքորոշում»։
Խոսքը Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների մասին է։