Բաժիններ՝

Մահացել է Կիպրոսի նախկին նախագահ Գեորգիոս Վասիլիուն

Կիպրոսի երրորդ նախագահ Գեորգիոս Վասիլիուն, որը պաշտոնավարել է 1988-ից մինչև 1993 թվականը, մահացել է 94 տարեկանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին X-ում հայտնել է նրա այրին՝ Անդրուլլա Վասիլիուն։

Նրա խոսքով՝ իր ամուսինը մահացել է հունվարի 13-ի երեկոյան՝ «երկու տարվա տառապանքներից հետո»:

Վասիլիուն մահացել է, գտնվելով իր ընտանիքի շրջապատում՝ Նիկոսիայի Կենտրոնական հիվանդանոցում, որտեղ նա հոսպիտալացվել էր հունվարի 6-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031