ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի շուրջ համաձայնության տարբերակ է փնտրում. POLITICO
ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի շուրջ համաձայնության տարբերակ է փնտրում. POLITICO
ԵՄ երկրների ղեկավարներն աշխատում են Գրենլանդիայի ապագայի շուրջ համաձայնագիր մշակելու վրա, որը թույլ կտա խուսափել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առճակատումից: Այս մասին գրում է POLITICO-ն՝ վկայակոչելով աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ դաշինքի ղեկավարները հակված են հաշտության, այլ ոչ թե Թրամփի հետ առճակատման։ Նաև նշվում է, որ Գրենլանդիայի շուրջ իրադրության խաղաղ կարգավորման համար ԵՄ-ն կարող է ԱՄՆ-ին առաջարկել ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայում Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համար, ինչպես նաև ԱՄՆ-ին զիջումներ անել օգտակար հանածոների արդյունահանման բնագավառում։
Հրատարակության աղբյուրներից մեկը հայտնել է, որ կողմերը կարող են գալ համաձայնության, որը «թույլ կտա այնպես անել, որ Թրամփը կարողանա ԱՄՆ-ում դա ներկայացնել որպես իր հաղթանակ»՝ հայտարարելով, օրինակ, որ եվրոպական երկրներն ավելի շատ ներդրումներ կկատարեն Արկտիկայի անվտանգության բնագավառում։
POLITICO-ի մյուս աղբյուրներն իրենց հերթին նշել են, որ Դանիան կարող է ԱՄՆ-ին մի քանի տարով ներդրումային նախագծեր առաջարկել Գրենլանդիայի օգտակար հանածոների ոլորտում։ Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հրաժարվել էր նման առաջարկից։
Հունվարի սկզբին Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն այս կամ այն կերպ վերահսկողություն կհաստատի Գրենլանդիայի նկատմամբ։
