«Փաշինյանը հայտարարել է` ԹՐԻՓՓ-ի հարցում ունի բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ-ին և Ադրբեջանին։ Արցախի ինքնորոշման վերաբերյալ նույն միտքն էր արտահայտում…». Րաֆֆի Ասլանյան
Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ԹՐԻՓՓ-ի հարցում ունի բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ-ին, և իր կարծիքով՝ նաև Ադրբեջանին։ Հիշեք, որ Արցախի ինքնորոշման վերաբերյալ նա նույն միտքն էր արտահայտում և արդյունքում տեսանք, թե ում բավարարեց նրա «բանաձևը»։ Այս մարդը աստվածատուր փորձանք է Հայաստանի գլխին»:
