Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան շերտը հասնում է 20-30 սմ-ի

Հունվարի 13-ի երեկոյան և հունվարի 14-ի գիշերային ժամերից Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան շերտը կազմել է 20-30 սանտիմետր, ինչի հետևանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի և Սևանի համայնքապետարաններից, ճանապարհները սպասարկող կազմակերպություններն արդեն ձեռնարկել են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները բոլոր ուղղություններում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար։

Մարզի մնացած հատվածներում ճանապարհներն անցանելի են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս