Թուրքիան տուգանել է Twitch Amazon.com խաղահարթակին 2 մլն լիրայով տվյալների արտահոսքի պատճառով

Թուրքիայի անհատական տվյալների պաշտպանության խորհուրդը (KVKK) տուգանել է Amazon.com-ի Twitch խաղային հարթակին 2 մլն լիրայով (58 000 դոլար) տվյալների արտահոսքի պատճառով, տեղեկացրել է «Անադոլուն»։

KVKK-ն հետաքննություն է սկսել 125 ԳԲ ծավալով տվյալների արտահոսքից հետո։ Պարզվել է, որ Twitch-ը անվտանգության պատշաճ միջոցներ չի ձեռնարկել նախապես՝ խնդիրը լուծելով միայն դրանից հետո։

Նաեւ հայտարարվել է, որ ռիսկերի եւ սպառնալիքների գնահատումը բավարար չի եղել։

Կոտրման հետեւանքով տուժել է 35 274 մարդ Թուրքիայում։ KVKK-ն նշանակել է տուգանք 1,75 մլն լիրայի չափով անբավարար անվտանգության եւ 250 000 լիրայի տուգանք այն բանի համար, որ խախտման մասին չեն տեղեկացրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930