
Տեղի է ունեցել Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցը։
Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարությունից։