Հանցաշխարհի հեղինակություն Ռոբսոնը (իրական անունը՝ Ռուբեն Թաթուլյան) ձերբակալվել է Հայաստանում։ Այս մասին նոյեմբերի 12-ին «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը:
Միևնույն ժամանակ, Comex բորսայում 2025 թվականի դեկտեմբերի մատակարարման ոսկու ֆյուչերսների գինը կազմել է 4 145,4 դոլար (+ 0.71%)։
«Հիմա ես, օգտվելով առիթից, Հիքմե՛թ, եթե դու լսում ես ինձ, ուզում եմ հիշեցնել քեզ, որ այն ժամանակ դուք ձեզ շատ վատ էիք զգում, դուք անընդհատ շեշտում էիք, թե «արդար չի վիճակը», որ «տարածքներն օկուպացված են», որ «փախստականներ կան», և այլն, և հիմա դուք շատ ավելի վատն եք անում։ Այն ժամանակ մենք պոզիտիվ էինք տրամադրված և ասում էինք՝ եկեք լուծենք հարցը փոխզիջումներով։ Դուք հիմա փոխզիջումների անուն էլ չեք ուզում լսել։ Դուք հիմա կարծում եք, թե Հայաստանի Հանրապետությանը ստիպելով, ճնշելով, շանտաժով, սպառնալով, չխորշելով անգամ ոչնչացնելու բառամթերքից՝ մտածում եք, թե խաղաղություն կլինի։ Դա չի լինի»։
21-րդ դարում պատերազմները հիբրիդային են, և եթե նկատի առնենք պատերազմում ռազմական գործողությունների բաղադրիչը, դրան մենք սպասում ենք 1994 թվականի մայիսի 12-ից այս կողմ, և միշտ՝ ամեն օր։
Իշտուգանովն ասել է, որ ամբողջ երկրում ստեղծվել են ռազմական կառավարման մարմիններ։
Ուկրաինայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի լիազորությունները, ով անցնում է էներգետիկայի ոլորտում ստեղծված հանցավոր խմբի ու կոռուպցիայի գործով։
ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը ավանդաբար կկայանա Սանկտ Պետերբուրգում՝ Նոր տարուց առաջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է TASS-ը։
Մոլդովայի կառավարությունը չեղյալ է հայտարարել ԱՊՀ շրջանակներում մի շարք համաձայնագրեր, որոնք վերաբերում են անայցագիր ռեժիմին, բնապահպանությանը, հարկմանը և այլ ոլորտների: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ղազախստանի նախագահ Ղասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերը՝ հաջորդ տարի պետական այցով Ղազախստան մեկնելու համար՝ նշելով, որ «մեծ հաճույքով կմեկնի», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Թեև Մոլդովայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության դինամիկան դրական է, այն դեռևս բախվում է օբյեկտիվ մարտահրավերների, հայտարարել է Մոլդովայի ենթակառուցվածքների նախարար և փոխվարչապետ Վլադիմիր Բոլեան՝ Report-ի փոխանցմամբ։
Բելառուսն ավարտել է Ուկրաինայի հետ սահմանի ցամաքային հատվածի սահմանազատման աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի նախագահ Կոնստանտին Մոլոստովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին՝ խնդրելով նրան ամբողջությամբ դադարեցնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կոռուպցիայի գործով հետապնդումը, հաղորդում է Haaretz-ը։
Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել, զոհվել է 42 մարդ անհետ կորած են համարվում, 7-ը փրկվել են, հաղորդում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
Լեհաստանը հրաժարվում է իր երկրում ընդունել և վերաբնակեցնել միգրանտներին Եվրամիության միգրացիոն պայմանագրի համաձայն: Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։
Ենթադրվում է, որ Google-ը օգտագործում է Gemini-ի աջակցության գործառույթը՝ Gmail-ում և Google Chat-ում անձնական զրույցների, ինչպես նաև Google Meet-ում տեսակոնֆերանսների մասին տեղեկատվություն հավաքելու համար, հաղորդում է Economic Times-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արևմտյան ափն Իսրայելի կողմից բռնակցելու ցանկացած ծրագիր կլինի «կարմիր գիծ» և կհանգեցնի եվրոպական երկրների արձագանքի։ Այս մասին հայտնում է Al Arabia-ն։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Եվրասիական զարգացման բանկից 10 մլն դոլար վարկ կստանա։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ԵԱԶԲ վարչության փոխնախագահ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։
Կապանում Իրանի հյուպատոս Մորտեզա Աբեդին Վարամինը քննարկել է Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական և տնտեսական ամուր կապերը՝ ներկայացնելով տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը, առևտրային զարգացումները և երկրի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները, հաղորդում է The Armenian Report-ը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ 2025 թվականի սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովի հետ։
Չորեքշաբթի օրը Կիպրոսի որոշ հատվածներում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ավստրալիայի Բարձրագույն դատարանը չորեքշաբթի օրը արգելել է Ռուսաստանին նոր դեսպանատուն կառուցել երկրի մայրաքաղաքում՝ միաձայն հաստատելով այն օրենքը, որը չեղարկում է նրա վարձակալությունը ազգային անվտանգության նկատառումներով, հայտնում է Reuters-ը։
«Ֆունգ Վոնգ» թայֆունը, որը հանգստյան օրերին մոլեգնել է Ֆիլիպիններում, փոխել է շարժման ուղղությունը և մոտենում է Ճապոնիայի Օկինավա հարավային կղզուն։ Այդ մասին հաղորդում են «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Վերջնական համաձայնագիրը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իսրայելը վերադառնա այն սահմաններին, որոնք գոյություն ունեին մինչև դեկտեմբերի 8-ը՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման օրը, հայտարարել է Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան՝ The Washington Post-ի փոխանցմամբ։
«Բրյուսելը ընտրում է հակամարտության, այլ ոչ թե երկխոսության ուղին», – այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ մեկնաբանելով ԵՄ ղեկավարության որոշումը, որի համաձայն Վրաստանը չի հրավիրվելու է դաշինքի ընդլայնման հարցով նոյեմբերի 18-ին կայանալիք գագաթաժողովին։
Այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը զանգահարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ դիրքորոշումները Մոսկվային փոխանցելու համար, հաղորդում է Financial Times-ը։
Բրազիլիայի Բելեմ քաղաքում տասնյակ ցուցարարներ փորձել են ներխուժել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP30) տարածք։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Իլհամ Ալիևը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում. այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կիևից հացահատիկ գնելու Երևանի մտադրության մասին հետախուզական տվյալները։
2024 թ. օգոստոսի համեմատությամբ 2025 թ. օգոստոսին սուրճի գներն աճել են գրեթե 21%-ով։ Սուրճի ազգային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն ներմուծում է երկրում սպառվող սուրճի ավելի քան 99%-ը։