Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որոշում է կայացրել Չինաստանում կենտրոնացած երկու ընկերությունների գործունեության նկատմամբ լուրջ սահմանափակում է կիրառել Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պաշտոնական տեղեկագրի հրապարակման համաձայն՝ չինական «CNPC Xibu Drilling Engineering Company Limited և Xinjiang Zhentong Oil & Gas Co Ltd» ընկերությունների՝ Թուրքիայում գործող մասնաճյուղերը ժամանակավորապես կզրկվեն պետական մրցույթներին մասնակցելու իրավունքից։ Նշված ընկերությունները 1 տարվա ընթացքում չեն կարող մասնակցել Թուրքիայում հայտարարվող որևէ պետական մրցույթի։
Պարզվել է, որ պատժամիջոցի որոշումը կայացվել է «Türkiye Petrolleri Anonim Ortaklığı» ընկերության կողմից անցկացվող մրցույթի շրջանակում։
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ պատժամիջոցը կիրառվելու է մրցութային օրենսդրության պահանջների հիման վրա՝ հաշվի առնելով գործընթացի ընթացքում արձանագրված խախտումները։



