Նյու Յորքում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենային. օդանավակայանը փակվել է
«Լա Գուարդիա» օդանավակայանը փակ է ցամաքային տրանսպորտային միջոցի հետ ինքնաթիռի բախումից հետո։
Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանի թռիչքուղու վրա ինքնաթիռը հրշեջ մեքենայի է բախվել, որի հետևանքով 4 մարդ է տուժել։ Այս մասին գրում է «The New York Post»–ը։
Նշվում է, որ օդանավում մոտ 100 ուղևոր է եղել։
Ըստ «Flightradar24»-ի` «Լա Գուարդիա» օդանավակայանը փակ է։
««Air Canada»–ի «Express CRJ-900»-ը բախվել է ցամաքային տրանսպորտային միջոցին, ինչից հետո օդանավակայանը փակվել է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
«Flightradar24»–ը, հղում անելով ականատեսի տարածած տեսանյութին, գրում է, որ բախումից հետո ինքնաթիռի առջևի հատվածը վեր է ցցվել։



