Բաժիններ՝

Լոնդոնում անհայտ անձինք հրեական համայնքին պատկանող շտապօգնության մեքենաներ են հրկիզել

Անհայտ անձինք չորս շտապօգնության մեքենա են հրկիզել Լոնդոնի հյուսիսում գտնվող հրեական թաղամասում. քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է նախաձեռնել։ Այդ մասին նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

«Հետաքննությունը նախաձեռնվել է այն բանից հետո, երբ Գոլդերս Գրինում (լոնդոնյան շրջան) հրկիզել են հրեական համայնքի շտապօգնության ծառայությանը պատկանող չորս շտապօգնության մեքենա», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջադեպը դիտարկվում է որպես հրեատյացության և ատելության հողի վրա կատարված հանցագործություն։ Հրդեհի վայրի մերձակայքում գտնվող շենքերի բնակիչները տարհանվել են, առանձին ճանապարհներ փակվել են, սակայն տուժածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել։ Բոլոր հրդեհները մեկուսացվել են։

Բացի այդ, մամուլի հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրում լսվել են պայթյուններ։ Ոստիկանությունը կարծում է, որ դրանք կապված են այն բանի հետ, որ շտապօգնության մեքենաներում եղել են գազով լի բալոններ։

Ըստ նկարահանող սարքերի տվյալների՝ կա երեք կասկածյալ, սակայն առայժմ ոչ ոք չի ձերբակալվել։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է «խորապես ցնցող հակասեմական հարձակումները»՝ դրանք որակելով «սարսափելի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031