Բաժիններ՝

Լիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներին

«Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավում հերթական կամուրջն է պայթեցրել՝ խմբավորման տեղաշարժին խոչընդոտելու համար։ Լիբանանի նախագահը դատապարտել է կամուրջների թիրախավորումը՝ դա անվանելով «չարդարացված»։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Սրանք (հարվածները) ցամաքային ներխուժման նախերգանք են», – ասել է նախագահ Ժոզեֆ Աունը։

Նա հավելել է, որ Լիբանանն իր մտահոգությունները բարձրացրել է դիվանագիտական ուղիներով։

Աունը նաև խոստացել է զինաթափել «Հեզբոլլահ»-ին և ուղիղ բանակցություններ է առաջարկել Իսրայելին՝ պատերազմին վերջ դնելու համար։

Իսրայելը Լիբանանում ռազմական գործողություններ է սկսել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իրանի դեմ հարձակման։ Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Շուրջ մեկ միլիոն մարդ տեղահանվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031