Թրամփը հրահանգել է 5 օրով հետաձգել ռազմական գործողությունները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին
Ցուցում եմ տվել հնգօրյա ժամկետով հետաձգել բոլոր ռազմական հարվածները իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին՝ քննարկումների հաջող ընթացքի պայմանով. Թրամփ
Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցի էջում Իրանի դեմ մղվող պատերազմի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել:
Նա մասնավորապես նշել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ լավ և արդյունավետ բանակցություններ են անցկացրել Մերձավոր Արևելքում մեր թշնամական հարաբերությունների լիակատար և վերջնական կարգավորման շուրջ»:
Թրամփը նաև նշել է, որ հիմնվելով խորը, մանրամասն և կառուցողական զրույցների բնույթի ու տոնայնության վրա, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, հրահանգ է տվել Պատերազմական դեպարտամենտին (Department of War) հնգօրյա ժամկետով հետաձգել ցանկացած և բոլոր ռազմական հարվածները իրանական էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջող ընթացքի պայմանով։




