Իրանը uպառնում է hարվածել Ծոցի էներգետիկ և ջրային համակարգերին, եթե Թրամփն իրագործի էլեկտրացանցին hարվածելու իր uպառնալիքը. Reuters
Իրանը նախազգուշացրել է, որ հարվածներ կհասցնի Պարսից ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքներին, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրագործի իր էլեկտրացանցին հարվածելու սպառնալիքը։ Այս մասին գրում է Reuters-ը:
«Եթե թշնամին հարձակվի Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների վրա, ապա տարածաշրջանում ԱՄՆ-ին և վարչակարգին պատկանող ողջ էներգետիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաները և ջրի աղազերծման կայանները կդառնան թիրախ»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
Էլեկտրաէներգիայի վրա հարձակումները կարող են աղետալի լինել Ծոցի հարևանների համար, որտեղ աղազերծման կայաններն ապահովում են Բահրեյնի և Կատարի սպառած ջրի 100%-ը, ԱՄԷ-ի՝ 80%-ը և Սաուդյան Արաբիայի՝ 50%-ը:
Հիշեցնենք, որ շաբաթ ուշ երեկոյան Թրամփը նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները հարվածներ կհասցնի Իրանի էլեկտրակայաններին, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չվերաբացի Հորմուզի նեղուցը։



