Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը
Իրանի Պաշտպանության խորհուրդը սպառնացել է ականապատել Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվեն երկրի ափամերձ տարածքի կամ կղզիների վրա: Հայտարարությունը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։
«Թշնամու կողմից Իրանի ափամերձ տարածքները կամ կղզիների վրա հարձակվելու ցանկացած փորձ, համաձայն ռազմական պրակտիկայի, կհանգեցնի Պարսից ծոցի և ափի երկայնքով բոլոր անցուղիների և նավագնացության ուղիների ականապատմանը՝ տարբեր ծովային ականներով, այդ թվում՝ լողացող ականներով, որոնք հնարավոր է նետել ափից»,- ասվում է հայտարարության մեջ։



