Դիմել ենք ԵՄ-ին՝ խաղաղության աջակցության համար, 3-րդ աջակցությունը 20 մլն եվրո է. Արարատ Միրզոյան

Հայաստանը Եվրամիության Խաղաղության հիմնադրամին է դիմել աջակցության երրորդ ծրագրի համար։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ն ստացավ աջակցության երկրորդ տրամադրումը։ Մենք արդեն երրորդի համար ենք դիմել»,- ասաց Միրզոյանը։

Նշենք, որ Հայաստանն առաջին ծրագրի շրջանակում ստացել էր 10 միլիոն եվրո, երկրորդի դեպքում՝ 20 միլիոն եվրո աջակցություն։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում, տրվել է անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկ և այլն։

Միրզոյանը նաև հիշեցրեց, որ ստորագրվել է և ուժի մեջ է մտել «Հայաստան-Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ-ի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ տարբեր քաղաքացիական առաքելություններին։

Հիշեցնենք, որ մայիսին սպասվում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, ինչպես նաև տեղի կունենա Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթաժողովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031