Բաժիններ՝

Իսրայելը և Իրանը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) սկսել է լայնածավալ հարվածների շարք Թեհրանում ենթակառուցվածքներին: Այս մասին Telegram-ում հայտարարություն է տարածել ԻՊԲ մամուլի ծառայությունը։

ԻՊԲ-ն մեկ այլ հաղորդագրության մեջ նշել է Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման մասին։

Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին:

«Հակամարտության սկզբից ի վեր Իրանի հարձակումների 75-րդ ալիքը թիրախավորել է Իսրայելի տարբեր շրջաններում իսրայելցի զինվորների տեղակայման և ապաստարանների նոր վայրերը», – ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, ԻՀՊԿ-ն պնդում է, որ բալիստիկ հրթիռներով հարվածների է ենթարկվել «Արքայազն Սուլթան» ավիաբազան, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի Ալ Խարջ քաղաքի մերձակայքում։ Վնասների մասին տեղեկատություն չկա:

Հրթիռներ և անօդաչուներ որսալու մասին են հայտարարել նաև Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031