Կուբան հերթական հոսանքազրկումից հետո վերականգնել է էլեկտրամատակարարումը մայրաքաղաքի մի մասում
Կուբայի մայրաքաղաք Հավանայում էլեկտրամատակարարումը 50%-ով վերականգնվել է: Մարտի 21-ի երեկոյան երկիրը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ լիովին հոսանքազրկվել էր։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մարտի 22-ի կեսօրի դրությամբ Հավանայում գրեթե 500 000 տներում և բիզնեսներում, ինչպես նաև 43 հիվանդանոցներում, էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
Տասը միլիոն բնակչություն ունեցող կղզում սա մարտի ընթացքում լիակատար հոսանքազրկման արդեն երրորդ դեպքն է։
Երկրի էլեկտրական ցանցերի օպերատորներն աստիճանաբար վերականգնում են էլեկտրամատակարարումը՝ առաջնահերթությունը տալով հիվանդանոցներին և ջրմուղ համակարգերին։
Կուբայի էներգետիկ ենթակառուցվածքը հնացած է: Բացի այդ, ԱՄՆ-ն արգելափակել է նավթի ներմուծումը երկիր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս բազմիցս խոսել է Կուբայում փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Կուբայից արձագանքել են՝ նշելով, որ երկրի քաղաքական համակարգը քննարկման ենթակա չէ։



