Էմանուել Գրեգուարն ընտրվել է Փարիզի քաղաքապետ
Էմանուել Գրեգուարը՝ ձախ Սոցիալիստական կուսակցության թեկնածուն, որն աջակցություն էր ստացել երկրի մյուս ձախ քաղաքական ուժերի կողմից, Փարիզի քաղաքապետ է ընտրվել մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով: Այս մասին հաղորդել է BFMTV-ն:
48-ամյա Գրեգուարը ստացել է ձայների 50,52%-ը՝ ինը տոկոսային կետով առաջ անցնելով Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ռաշիդա Դատիից։
Միևնույն ժամանակ, Փարիզի քաղաքապետի պաշտոնի երրորդ թեկնածուն՝ ձախ «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության ներկայացուցիչ Սոֆի Շիկիրուն, ստացել է ընտրողների ձայների 7,96%-ը։
Գրեգուարը Փարիզի ներկայիս քաղաքապետ Ան Իդալգոյի տեղակալն էր։
Դատին՝ աջ «Հանրապետականներ» կուսակցության թեկնածուն, որն ուներ կենտրոնամետ «Դեմոկրատական շարժման» և երկրի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը, ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումից հետո X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ քվեարկության արդյունքը «չի արդարացրել սպասումները»։



