Բեռլինից Միլան ուղևորվող Ryanair ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Գերմանիայի հարավում՝ ուժեղ փոթորկից առաջացած ուժգին տուրբուլենտության հետևանքով, ինչի պատճառով 9 ուղևոր վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնել է Բավարիայի ոստիկանությունը։
Դատավորը ժամանակավորապես արգելափակել է գերատեսչության որոշումը։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով հունիսի 4-5-ը Տաջիկստանում է Հայաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ ուրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում և նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար
Քահանայապետն ընդգծել է, որ «ընդհանուր քրիստոնեական արժեքները կարող են օգնել խաղաղություն գտնելուն, կյանքի պաշտպանությանը և դավանանքի ազատության ապահովմանը»։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին և ԱՄՆ վարչակազմին բանաձևի նախագծի վրա վետո դնելու համար։ ։
Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների մուտքը մասնակիորեն կսահմանափակվի։
Հունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Վերն Բյուքենանի հետ (Հանրապետական, Ֆլորիդա): Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
uՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի տարածքին հարվածները, բանակցային գործընթացը և միջազգային օրակարգը։ Զրույցը տևել է մոտ մեկ ժամ 15 րոպե։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին մանրամասներ է հայտնել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։
Երբ ՌԴ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարն արձանագրում են լարվածության պահպանումը, պետք է լրջորեն հասկանալ, որ վտանգը տեսանելի է նաև գերտերությունների մակարդակում։ Նման հայտարարությունները սովորաբար վերլուծությունների և այլ աղբյուրների վրա հիմնված գնահատականներ են, հետևաբար՝ դրանք չպետք է ընկալել՝ որպես սովորական զգուշացումներ։
Հռոմի պապի հետ զրույցում Պուտինը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևի ռեժիմը խաղադրույք է կատարում հակամարտության սրման վրա, հայտնել է Կրեմլը։
Համաշխարհային ավիաընկերությունները կրկին դադարեցրել են Թել Ավիվից և դեպի Թել Ավիվ թռիչքները, այն բանից հետո, երբ Եմենի հուսիթ ապստամբների կողմից մայիսի 4-ին Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը ընկել է երկրի գլխավոր միջազգային օդանավակայանի մոտ, քանի որ Իսրայելը շարունակում է հարվածել Գազայի հատվածին, հաղորդում է Reuters-ը։
«Կարող են պահանջել, որ Փաշինյանը ԴՆԹ թեստ հանձնի՝ ադրբեջանցի չլինելն ապացուցելու համար, իսկ եթե պարզվի, որ, օրինակ, Փաշինյանը 60 տոկոսով ադրբեջանցի է, ապա նրան կձերբակալեն՝ որպես այլ ազգի գործակալ։ ՔՊ-ականներին կկալանավորեն՝ որպես այդ գործակալին սպասարկող։ Հետևապես, ՔՊ-ն հասկանո՞ւմ է, թե իրենց առաջնորդն ի՞նչ է անում»,- նշեց Ավետիսյանը՝ ընդգծելով՝Փաշինյանը հակաեկեղեցական արշավով լուծում է իրեն հակադիր դաշտում կանգնած մարդկանց մեջ կասկածի որդը գցելու և այդ շարքերը նոսրացնելու խնդիրը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում և նահանջում է ռազմաճակատի ողջ երկայնքով, ուստի փորձում է վախեցնել Ռուսաստանին ահաբեկչություններով։
Ղազախստանը չի նախատեսում փոխել Բայկոնուրի տիեզերակայանը Ռուսաստանի վարձակալության պայմանները: Այս մասին հայտարարել է Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևը։
Մեզանում պատերազմի պայմանական բացակայությունն ընկալվում է՝ որպես խաղաղություն, բայց դրանք տարբեր բաներ են։
Մեդինսկին նշել է, որ համարժեքության վերջնական ցուցանիշը համաձայնեցվում է, և փոխանակման համար առաջնահերթ կատեգորիաները կլինեն «վիրավորները, ծանր հիվանդները և մինչև 25 տարեկան ռազմագերիները»։
Հունիսի 4-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կարճատև աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյան, հայտնել է ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը։
Հայտարարությունն արվել է Ուկրաինային ռազմական մատակարարումների վերաբերյալ «Ռամշտայն» ձևաչափով շփման խմբի հանդիպման առթիվ: Այն նախատեսված է հունիսի 4-ին Բրյուսելում՝ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարությամբ:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ինչպես Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի դեպքում, Կալլասի ՀՀ ապագա այցին ևս մեծ կշիռ են փորձելու հաղորդել՝ ցույց տալով Հայաստանի եվրոպական հանձնառությունը և Արևմուտքի կարևորությունը ՀՀ արտաքին քաղաքական կյանքում։
Լեհաստանում գտնվող ամերիկյան զորակազմում կա մոտավորապես 10 000 զինվորական։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշնակիցներն Ուկրաինային այս տարի խոստացել են 20 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն, և ապագայում կհայտարարվի ավելի շատ օգնության մասին։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն քննարկում դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը:
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենքն ստորագրել է մայիսի 12-ին՝ ավարտելով վավերացման գործընթացը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ կոչ էր արել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին հավանություն տալ Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցներին՝ Մոսկվային լիակատար հրադադարի «մղելու» համար։
Կանադայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը «անառողջ» պայմաններ է ստեղծել ԱՄՆ-ի հյուսիսի կենտրոնական հատվածներում և հասել մինչև Եվրոպա։
Մայիսի 23-ին Հռոմում կայացել է բանակցությունների վերջին փուլը, որից հետո կողմերը «պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել»
Նեթանյահուն նաեւ ընդգծել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի շարունակական աջակցությունը հրեական համայնքին եւ մշակույթին, ինչպես նաեւ «հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելին ցուցաբերած ամուր համերաշխությունը»՝ նշելով, որ Բաքուն ցուցադրել է «կարեկցանքի եւ բարեկամության անմոռանալի օրինակ»։