168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:
«Հայաստանի գործող իշխանությունը մերժում է ռուսական որևէ առաջարկ, հայ-ադրբեջանական հարցի կարգավորման համար հարթակի տրամադրումը, փոխարենը՝ Ադրբեջանն արձագանքում է անմիջապես և շատ լավ գիտակցում է աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներում Ռուսաստանի դերակատարումը և առիթը բաց չի թողնում, եթե ոչ՝ Ռուսաստան սիրաշահել, ապա՝ գոնե ցույց տալ, որ շարժվում է Ռուսաստանի հետ նույն ուղով»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հարությունյանը։
Հնդկաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սուբրամանիամ Ջայշանկարի և նրա չինացի գործընկեր Վան Ին Լաոսում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են շտապ աշխատանք տանել սահմանային գոտուց զինվորական անձնակազմի արագ դուրսբերման ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեսանյութ է տարածել՝ նշելով, որ գնահատում է վերջին տարիներին Եվրոպական միության անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը։
Մինչ ԱՄՆ-ն թևակոխում է նախագահական ակտիվ ընտրապայքարի փուլ ուշագրավ զարգացումներով, Ռուսաստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավման փորձ է անում։ Նախօրեի ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ՌԴ-ն պարտավորվել է, և դա գրված է Մոսկվայի ստորագրած փաստաթղթում, ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն։
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնն իր ճապոնացի գործընկեր Մինորու Կիհարայի միջև տեղի Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են համագործակցության խորացման հարցեր։
AD-ն մեծ հեռահարության երկաստիճան, պինդ վառելիքով կալանիչ հրթիռ է, որը նախատեսված է հավանական հակառակորդի բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ինքնաթիռների ոչ մթնոլորտային և ներմթնոլորտային կալանման համար
ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը, «Ազատությանը» հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Հայաստանն այլընտրանքներ է փնտրում։
Հուլիսի 22-ի առավոտյան, երբ մարդիկ հավաքվել էին մյուսներին օգնության, տեղի էր ունեցել երկրորդ սողանքը։
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։
Ուկրաինան երկրորդ տարին անընդմեջ բյուջե կազմում է ռեկորդային դեֆիցիտով ՝ հույս ունենալով այդ դեֆիցիտի հիմնական մասը ծածկել արևմտյան գործընկերների օգնության հաշվին։
Հուլիսի 6-ին Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) «ավետեց»՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առճակատման մեխանիզմների կարիք դժվար թե լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի նման դաշինք ստեղծելու գաղափարը։
Թայֆունն առաջացրել է հեղեղումներ և սողանքներ՝ դառնալով 22 մարդու մահվան պատճառ։
Ինչո՞ւ է Վիզաների ազատականացման թեման պարբերաբար հանվում գզրոցից, արդյո՞ք ցանկության դեպքում Հայաստանի հետ այս հարցով բանակցությունները չէին կարող ավարտվել ավելի վաղ՝ 168.am-ն այս հարցադրումներն ուղղեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է արվում համախմբվել և մեդիա արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ու նպատակադրմամբ։
Հուլիսի 13-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ նախատեսում է իր ռուսաստանցի պաշտոնակից Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի վերաբերյալ հետագա գործողությունները։
ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուի վրա է բարդել «այդ մոտեցման հետևանքների և Գազայի հատվածում պահվող պատանդների ճակատագրի համար լիակատար պատասխանատվությունը»:
Միացյալ Նահանգներում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների տապալման, իսկ Լոնդոնում՝ Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման ֆոնին Ռուսաստանը հայտարարում է՝ պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար։
Վերջին անգամ Ասադը Ռուսաստան էր այցելել 2023 թ. մարտին։
ԱՄՆ բաժնետոմսերի շուկան երեկ՝ հուլիսի 24-ին, փակվել է վատագույն արդյունքներով. S&P 500 և Nasdaq ինդեքսներն իջել են, իսկ 7 խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) hսկաների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 միլիարդ դոլարով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Forbes-ին։
Վաշինգտոնը շարունակում է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ, ևս մեկ անգամ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան Կրեմլում Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ քննարկել տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Մեկ տարում Թուրքիայում, ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների, խմբավորման հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 3000 մարդ:
Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնություն հատկացնելու և վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելու որոշումները նշանակալի քայլեր են ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
11-րոպեանոց ելույթում ԱՄՆ նախագահն անդրադարձել է պաշտոնավարման ընթացքում իր ձեռքբերումներին, ինչպես նաև այն նպատակներին, որոնց հույս ունի հասնել մինչև իր նախագահության ժամկետի ավարտը, այդ թվում՝ Գերագույն դատարանի բարեփոխումներին, Գազայում ընթացող պատերազմի ավարտին, ԱՄՆ-ի դաշնակիցների հետ հարաբերությունները պահպանելուն։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նախօրեին հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիայում կհանդիպեն «3+3» ձևաչափի արտգործնախարարները։
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով