Խոդորկովսկին կփոխհատուցի Ուկրաինայում Թամփի որոշումից տուժածներին

Միխայիլ Խոդորկովսկին և ձեռնարկատեր Բորիս Զիմինը հայտեր են հավաքում Ուկրաինայում գործող ռուսալեզու լրատվամիջոցներից, մարդու իրավունքների, վերլուծական և մարդասիրական և այլ նախագծերից, որոնք մնացել են առանց ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորման։

«Բորիս Զիմին» հիմնադրամը և Միխայիլ Խոդորկովսկու ստեղծած հիմնադրամը հայտարարել են, որ պատրաստ են աջակցել բոլոր նրանց, ովքեր կարևոր աշխատանք են կատարում, բայց ժամանակավորապես առանց ֆինանսավորման են մնացել»,- գրել է Մ. Խոդորկովսկին Telegram-յան իր ալիքում։

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ հիմնադրամի ընդհանուր ծավալը կազմում է 600 հազար դոլար։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս