Սիրիայի նոր ղեկավարն Էրդողանին առաջարկել է ռուսական բազաները փոխարինել թուրքականով

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է իր երկրում թուրքական ռազմաբազաներ տեղակայել ռուսական բազաների փոխարեն։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աշ-Շարաան և Էրդողանը փետրվարի 4-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են համատեղ պաշտպանական պակտը, որը կներառի Սիրիայի կենտրոնում թուրքական ավիաբազաների ստեղծումը և սիրիական նոր բանակի պատրաստումը: Աղբյուրների համաձայն՝ Թուրքիան կկարողանա Սիրիայի օդային տարածքն օգտագործել ռազմական նպատակներով։ Սիրիական անվտանգության պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով, ասել է, որ քննարկվող բազաները թույլ կտան Թուրքիային պաշտպանել Սիրիայի օդային տարածքը ապագա հարձակումների դեպքում։ Ավիաբազաների հնարավոր վայրերն են Պալմիրայի ռազմական օդանավակայանը և սիրիական բանակի T4 բազան, որոնք երկուսն էլ գտնվում են Հոմս նահանգում:

Նաև թուրք հրահանգիչները կպատրաստեն սիրիական նոր բանակի զինվորներին։ Հունվարի վերջին Դամասկոսում բանակցություններ տեղի ունեցան ՌԴ ԱԳՆ պատվիրակության և Սիրիայի նոր կառավարության միջև։ Տարտուսում և Լաթաքիայում ռուսական ռազմաբազաները պահպանելու դիմաց ալ-Շարաան և նրա համախոհները պահանջում էին, որ իրենց հանձնեն հեղաշրջումից հետո Մոսկվայում հաստատված Բաշար Ասադին։

Այժմ պարզ չէ Սիրիայում ռուսական ռազմակայանների ճակատագիրը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս