Բաժիններ՝

Լեհաստանը հրաժարվել է ընդունել միգրանտներին

Լեհաստանը չի ընդունի նոր միգրանտներ և չի վճարի Եվրամիության կողմից սահմանված տուգանքները։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակը։

«Մենք չենք համաձայնի մեկ ներգաղթյալ տեղափոխել Լեհաստան և տուգանքներ վճարել նրանց չընդունելու համար», – ասել է ՆԳՆ ղեկավարը։

Սեմոնյակի խոսքով՝ Վարշավան հստակ նշում է, որ չի ընդունի փախստականներին, ինչպես նաև միգրացիոն պայմանագրի միանշանակ հակառակորդն է։ Պակտը նախատեսում է ոչ միայն ԵՄ երկրներին ապաստան տրամադրել միգրանտների համար, այլև 20 հազար եվրո տուգանք վճարել յուրաքանչյուր մերժված փախստականի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728