Թրամփն ու Սի Ցզինպինը սակագների շուրջ բանակցություններ կվարեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, Politico Live-ի եթերում հայտնել է նրա գլխավոր առևտրային խորհրդական Պիտեր Նավարոն, փոխանցում է Reuters-ը։
Հարցին, թե ինչպես պետք է ամերիկացի սպառողներն ու գործարարները հասկանան Չինաստանի սակագները, Նավարոն պատասխանել է. «Տեսնենք, թե ինչ կլինի այսօրվա զանգի հետ»:
Հարցին, թե արդյոք Թրամփի և Սի Ցզինպինի միջև հեռախոսազրույցը կարող է հանգեցնել մաքսատուրքերի հետաձգման Պեկինի համար, ինչպես կանադական և մեքսիկական ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մեկամսյա հետաձգումը, Նավարոն պատասխանել է. «Դա բոսից է կախված: Ես երբեք պետից առաջ չեմ անցնում»՝ նկատի ունենալով Թրամփին։
Ինչ վերաբերում է չինական ապրանքների վրա 60 տոկոս մաքսատուրքեր սահմանելու Թրամփի նախընտրական խոստմանը, Նավարոն նշել է, որ ԱՄՆ առևտրային ներկայացուցչի թեկնածու Ջեյմիսոն Գրիրը «կվերահաշվարկի» 301-րդ բաժնի գործող մաքսատուրքերը չինական ապրանքների վրա, որոնք Թրամփը սահմանել էր իր առաջին ժամկետի ընթացքում:
Չինաստանը նախկինում սահմանել էր 10 տոկոս մաքսատուրք նավթի և գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, ինչպես նաև 15 տոկոս մաքսատուրք ԱՄՆ-ից ածխի և հեղուկ բնական գազի մատակարարման համար: Դրա մասին հայտնել է ՉԺՀ-ի Պետխորհրդի սակագների եւ դասակարգման կոմիտեն։ Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան այսօր՝ փետրվարի 4-ին, ուժի մեջ մտած Չինաստանից ապրանքների վրա ԱՄՆ-ի 10 տոկոս մաքսատուրքին։