Թուրքիայի արտգործնախարարը մեկնաբանել է պաղեստինցիների տարաբնակեցման գաղափարը
Պաղեստինցիներին Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելու նախաձեռնություններն անօգուտ են, Անկարան ընդդիմանալու է այդ հարցին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մի շարք արաբական երկրներում Գազայի հատվածից փախստականներին ինչպես ժամանակավոր, այնպես էլ երկարաժամկետ վերաբնակեցնելու հնարավորության մասին։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է սկսել Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման ծրագրի մշակումը: Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Կահիրեն չի ընդունում պաղեստինցիներին ժամանակավոր կամ երկարաժամկետ վերաբնակեցման փորձերը:
«Կցանկանայի ևս մեկ անգամ հայտարարել ամբողջ աշխարհին, որ պաղեստինցիներին Եգիպտոսում և Հորդանանում տարաբնակեցնելու մասին առաջ քաշված գաղափարներն անօգուտ են, որ մենք այս հարցին առերեսվելու ենք մինչև վերջ, և որ այս հարցում համերաշխ ենք Եգիպտոսի հետ», – ասել է Ֆիդանը։