La Rezon. «Eurofighter Typhoon» կործանիչները Թուրքիա կհասնեն 2 փուլով

Իսպանական «La Razon» թերթը գրում է, որ Թուրքիան նախատեսում է 2 փուլով ձեռք բերել եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ առաջին 20-ը լինելու Մեծ Բրիտանիայի արտադրած կործանիչները, իսկ մյուսը 20-ը դեռևս պետք է արտադրվի, ապա նոր մտնի մատակարարման փուլ:

Ժամկետների մասին ևս խոսվում է: Ըստ այդմ՝ առաջին մատակարարումները պետք է սկսվեն 2026-ին, իսկ ամբողջական գործընթացը ավարտին կհասցվի մինչև 2030-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիան ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների ձեռքբերման բանակցություններում չհաջողելուց հետո որոշում էր կայացրել եվրոպական «Eurofighter Typhoon» կործանիրչների գնման համար բանակցություններ սկսել արտադրող երկրների հետ:

Ավելի ուշ՝ 2023-ի նոյեմբերի 16-ին, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր նոր 40 կործանիչների գնման մտադրության մասին և նշել, որ բացի Գերմանիայից, արտադրող մյուս կողմերը արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը:

Տեսանյութեր

Լրահոս