Բաժիններ՝

Հունգարիան շրջանցելով ԵՄ-ին՝ ձգտում է ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության գործարք կնքել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ տնտեսական համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ՝ շրջանցելով Եվրամիությանը։

Ըստ նրա՝ ԵՄ-ն «դժվար ամիսներ է ապրում, բայց մենք միշտ գիտեինք, որ նախագահ Թրամփը կվերադառնա, և մենք պատրաստվեցինք»:

«Մենք բանակցություններ ենք վարում մշտական հիմունքներով և լավ գործարք կկնքենք Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ: Իսկ առայժմ բրյուսելցիները կարող են պառկել իրենց պատրաստած անկողնում», – երեքշաբթի Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Վիկտոր Օրբանը։

Օրբանը հավելել է, որ նախագահ Թրամփի երդմնակալությունից հետո Եվրամիության առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել երկուշաբթի Բրյուսելում։

«Դա տարօրինակ հանդիպում էր: Բրյուսելում բոլորը տեսնում են, որ մետենում է Թրամփ անունով տորնադոն, բայց նրանցից շատերը դեռ հավատում են, որ կարող են փրկվել: Բայց նրանք դա չեն անի»,- գրել է վարչապետը։

Օրբանը հավելել է, որ ընդամենը 14 օրվա ընթացքում, ընդամենը մի քանի քայլ անելով, Դոնալդ Թրամփը «աշխարհը գլխիվայր շրջեց»։

«Ամերիկայում ավարտվել է գենդերային խենթությունը, ավարտվել է Սորոսի գլոբալիստական ​​կազմակերպությունների ֆինանսավորումը, ավարտվել է անօրինական միգրացիան և ավարտվել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆինանսավորումը: «Այսինքն՝ այն ամենը, ինչ վերջին տարիներին բրյուսելյան չինովնիկները փորձում էին խոթել մեր կոկորդը, ավարտված է»,- գրել է նա իր գրառման մեջ։

«Բայց այստեղ այլ բան կա: Մենք կարող ենք նաև հրաժեշտ տալ համաշխարհային առևտրի կանոններին, ինչպիսին գիտեինք մինչև օրս։ Նախագահ Թրամփը պաշտպանելու է Ամերիկայի շահերը՝ անգամ Եվրոպայի հաշվին։ Եվրամիությանը դժվար ամիսներ են սպասվում, և բրյուսելյան չինովնիկներին նույնպես դժվար ժամանակներ են սպասվում»,- հայտարարել է նա։

«Մենք պետք է համաձայնություն, գործարք կնքենք, որպեսզի պահպանենք մեր տնտեսական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: «Միայն նրանք, ովքեր ոչ միայն ճանաչում են, այլև հարգում են միմյանց, կարող են լավ գործարքներ կնքել», – եզրափակել է Օրբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս