Թուրքիան ու Կատարը ստորագրել են ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով մեկնել է Կատար և հանդիպել Կատարի փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետնախարար Շեյխ Սաուդ բեն Աբդուրահման բին Հասան բեն Ալի Ալ Թանիի հետ։
Հանդիպման արդյունքում ստորոգրվել են մի շարք արձանագրություններ երկու երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների միջև:
Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:
Համագործակցության արձանագրությունները ստորագրվել են Կատարի «Barzan Holding»-ի և թուրքական «ASFAT A.Ş.» և «MKE A.Ş» ռազմարդյունաբերական ընկերությունների միջև:
Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր: 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու համաձայնագիր, որը վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից:
Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորք և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: