Էրդողանն Անկարայում կհանդիպի Գերմանիայի նախագահի հետ

Անկարան սպասում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցին, որտեղ նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկելու է պաշտպանական ոլորտում համագործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

«Փետրվարի 5-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարևոր ասպեկտները, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Օրակարգում կլինի նաև Գերմանիայում թուրքական համայնքի իրավիճակի հարցը»,- ասել է Ալթունը։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է նաև մտքեր փոխանակել Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների ու տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ։

«Մենք հավատում ենք, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև խորն ու երկարամյա հարաբերություններն ավելի կամրապնդվեն այս այցով»,- նշել է Ալթունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728